ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հղել է ապրիլքսանչորսյան ուղերձը, որում կրկին կիրառել է ցեղասպանություն եզրույթը:
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ նախագահի ուղերձը.
«Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորցված կյանքերը և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը:
Դաժանության արշավը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին: Հետագա օրերին, ամիսներին և տարիներին մեկուկես միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ տարվեց մահվան երթերով՝ մեկընդմիշտ կոտրելով ընտանիքներն ու մեկընդմիշտ փորխելով սերունդները»: