ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ ոսկրային մետաստազներով, ընտանիքի հետ նա քննարկում է բուժման տարբերակները, ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր և կնոջ՝ Մելանիայի անունից աջակցություն է հայտնել Բայդենին և նրան մաղթել է արագ ապաքինում, գրում է BBC-ն։
«Չնայած հիվանդության ագրեսիվ ձևին, քաղցկեղը, կարծես, զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն բուժել»,- ասվում է զեկույցում։
Բայդենին ապաքինում են մաղթել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին փոխնախագահ, 2024 թվականի նախագահի ընտրությունում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը: