Բայդենը հրաժարվել է Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել

30.05.2022 - 20:52 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվում է Կիևին հեռահար հրթիռային համակարգեր մատակարարել՝ հայտնում է Reuters-ը։

Ամերիկացի առաջնորդը բացատրել է, որ Ուկրաինա չի ուղարկի զենք, որը կարող է հասնել Ռուսաստանի տարածք։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ Վաշինգտոնը որոշել է Կիևին մատակարարել 100 կիլոմետրից ավելի հեռահարությամբ բազմակի արձակման հրթիռային համակարգեր (MLRS):

Մոսկվան զգուշացրել էր, որ համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին, եթե Ուկրաինային առաքված MLRS-ն օգտագործվի ռուսական քաղաքներին հարվածելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ