Բայդենը կարգադրել է 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել Ուկրաինային

20.08.2022 - 10:58 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կարգադրել է 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել Ուկրաինային: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։

«Ես՝ որպես ԱՄՆ-ի նախագահ, սույնով լիազորում եմ պետքարտուղարին 775 միլիոն դոլարով կրճատել պաշտպանության նախարարության միջոցները՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու նպատակով», – ասված է փաստաթղթում, որը Սպիտակ տան ղեկավարն ուղարկել է ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինկենին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ