Բախվել է 6 ավտոմեքենա, 68 տրանսպորտային միջոց արգելափակվել է

10.02.2022 - 23:29 դիտում

Փետրվարի 10-ին, ժամը 12:36-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին.  երթևեկությունը դարձել է միակողմանի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 6 ավտոմեքենա, ինչի հետևանքով «Volvo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Նարեկ Աբրահամյան) կցորդիչը կախվել է դեպի ձորը. մոտակայքում մոտ 60 տրանսպորտային միջոց արգելափակվել է. տուժածներ չկան:

Փրկարարները ոստիկանության և ՃՇՇ-ի աշխատակիցների հետ «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, արգելափակումից դուրս բերել մոտ 68 ավտոմեքենա և 15 քաղաքացու տեղափոխել Գորայքի ժամանակավոր հենակետ. երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ