Բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել. 1 զոհ, 1 վիրավոր

Աննա Կոստանյան 29.12.2022 - 14:13
29.12.2022 - 14:13 դիտում

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 03.23-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Դեռևս ինքնությունը չպարզված անձը մահացել է, իսկ 17-ամյա պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ