«Բալասանյան դաշինք»-ի ընտրական ցուցակում ավագանու անդամի 1 թեկնածու է մնացել

Աստղիկ Խաչատրյան 26.10.2024 - 11:37
26.10.2024 - 11:37 դիտում

Գյումրու թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախօրեին բավարարել է «Բալասանյան դաշինք»-ի ընտրացուցակում ընդգրկված, սակայն դեռ մանդատ չստացած ավագանու անդամի 5 թեկնածուի ինքնաբացարկի դիմումները․ ավագանու գործող անդամներից բացի, ընտրական ցուցակներում 6 հոգի էին, ըստ այդ ինքնաբացարկից հետո ընտրական ցուցակում մնում է 1-ը:  Վերջինս երկրում չէ,- նշում է թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը:  Նշենք, որ ինքանաբացարկ ներկայացրածների թվում է նաև այժմ տնային կալանքում գտնվող, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը։ Լրագրողների հետ զրույցում Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ ինչ վերաբերում է «Բալասանյան դաշինք»-ի գործող ավագանու անդամների մանադատները վայր դնելուն, նման դիմումներ չեն ստացել, չնայած քաղաքում կայծակնային արագությամբ տարածված լուրերի՝ դաշինքը լուռ է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ