Գյումրիի թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր բավարարել է «Բալասանյան դաշինք»-ի ընտրացուցակում ընդգրկված, սակայն դեռ մանդատ չստացած ավագանու անդամի 5 թեկնածուի ինքնաբացարկի դիմումները․ նրանք հանձնաժողովից խնդրել էին հանել իրենց անունները ընտրական ցուցակից, որում, ի դեպ, ավագանու գործող անդամներից բացի, վեց հոգի էին, նրանցից մեկը դիմում չի ներկայացրել, երկրու չլինելու հանգամանքով պայմանավորված։
Նշենք, որ ինքանաբացարկ ներկայացրածների թվում է նաև այժմ տնային կալանքում գտնվող, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը։
Լրագրողների հետ զրույցում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ ինչ վերաբերում է «Բալասանյան դաշինք»-ի գործող ավագանու անդամների մանադատները վայր դնելուն, նման դիմումներ չեն ստացել, չնայած քաղաքում կայծակնային արագությամբ տարածված լուրերի դաշինքը լուռ է։