Աֆղանստանի կառավարությունը պատրաստ է իշխանությունը կիսելու թալիբների հետ. Աֆղանստանի ԱԳՆ

Աննա Կոստանյան 3.08.2021 - 16:56
3.08.2021 - 16:56 դիտում

Աֆղանստանի արտգործնախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարը հայտարարել է, որ երկրի կառավարությունը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել «Թալիբան» շարժման հետ և կիսել իշխանությունը, փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:

Աֆղանստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ դրա համար «Թալիբան» շարժումը պետք է որոշ պայմաններ կատարի:

«Մենք պատրաստ ենք աշխատելու «Թալիբանի» հետ: Պատրաստ ենք նրանց ընդունելու կառավարությունում, խաղաղություն կնքել ու իշխանությունը կիսել նրանց հետ»,- 1lurer.am-ի փոխանցմամբ  այս մանին հայտարարել է Աֆղանստանի արտգործնախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ