Արևմուտքը կարծում է, որ նավթի գները բավականաչափ բարձր չեն և պատրաստվում են դրանց աճին

2.09.2022 - 12:19 դիտում

Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությունն արձագանքել Է ռուսաստանյան նավթի գնային բարձրակետ սահմանելու՝ ամերիկյան իշխանությունների առաջարկության վերաբերյալ հաղորդագրություններին, հայտարարելով, որ Մոսկվան վառելիք չի մատակարարի ոչ շուկայական պայմաններով:

«Կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել. Ռուսաստանը նավթը չի վաճառի ի վնաս իրեն: Չի պատրաստվում աշխատել ոչ շուկայական պայմաններով: Մեր երկիրը, որն արժանի Է որակյալ Էներգահումքի հուսալի արտահանողի համբավ ունենալ, մշտապես բաց Է համագործակցության համար, բայց բացառապես փոխշահավետ հիման վրա»,-ասվում Է մեկնաբանության մեջ, որը տարածվել Է սեպտեմբերի 2-ին:

Դիվանագետների կարծիքով, արեւմտյան երկրներն Էներգակիրների վաճառքի սահմանափակումներ են մտցնում՝ նպատակ ունենալով «խեղդել» Ռուսաստանի տնտեսությունը, ինչը գների ապակայունացման կհանգեցնի ամբողջ աշխարհում:

Արդյունքում «սպառողները պտուղը քաղում են բենզինի, Էլեկտրականության եւ նորմալ կյանքի համար անհրաժեշտ մյուս ապրանքների գների կտրուկ բարձրացման տեսքով»:

«Այդ ամենը հղի Է սոցիալական լարվածության հետագա աճով»,-նախազգուշացրել են դիվանագիտական ներկայացուցչությունում: «Վաշինգտոնին հորդորում ենք՝ ուշքի գալ եւ հրաժարվել բացահայտ հակարդյունավետ նախաձեռնություններից»,-եզրափակել են այնտեղ:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ այս ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, G7-ի երկրների ֆինանսների նախարարները մտադիր են քննարկել ռուսական նավթի ամենաբարձր գնի սահմանման հնարավորությունը: Այդ նախաձեռնության մասին «մեծ յոթնյակի» ղեկավարները պայմանավորվել են հունիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ