Արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. միջոցներ են ձեռնարկվում նրան վերադարձնելու ուղղությամբ

Աստղիկ Խաչատրյան 29.12.2021 - 14:05
29.12.2021 - 14:05 դիտում
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ:
«Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971 թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ:
Այս պահին բանակցություններ են ընթանում Արցախի Հանրապետության քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ