Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը

Աննա Կոստանյան 18.07.2023 - 18:33
18.07.2023 - 18:33 դիտում

Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ակտիվիստ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը, որն այդտեղ է։

Աբրահամյանը նաև լուսանկարներ է հրապարակել։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը կրկնել էր Բաքվի առաջարկն առ այն, որ «Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ – Tert.am) մայրուղին կարող է օգտագործվել Ադրբեջանի հայ բնակիչների (Արցախի Հանրապետության քաղաքացիներ-Tert.am) կարիքները հոգալու համար»։

Դեկտեմբերից ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանություններով փակ է պահում Արցախի համար կենսական նշանակություն ունեցող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը / Լաչինի միջանցքը։ Շրջափակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է սկսել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ