Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Աստղիկ Խաչատրյան 10.01.2023 - 23:17
10.01.2023 - 23:17 դիտում

Արցախում շրջափակման մեջ է 120 000 քաղաքացի, որից 30 000-ը երեխաներն են: Տվյալները ներկայացրել է Արցախի տեղեկատվական շտաբը:

11 երեխա գտնվում է «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

Շարունակվում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ: Այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 16 հիվանդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ