Արցախում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Գոհար Ստեփանյան 28.01.2021 - 14:41
28.01.2021 - 14:41 դիտում

Արցախում հունվարի 28-ի օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Ննգի և Կոլխոզաշեն գյուղերի,  Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակայքում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին՝ 911,101,112»,- հայտնում են ծառայությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ