Արցախում, դեռևս չպարզված հանգամանքներում, զինծառայող է մահացել. ԱՀ ՊՆ

6.12.2021 - 00:20 դիտում

Դեկտեմբերի 5-ի՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը : Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից։ Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:

ԱՀ ՊՆ Մամորլի ծառայություն

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ