Արցախի ՊՆ-ն հերքում է հրադադարի հաստատման մասին լուրերը

Աննա Կոստանյան 8.10.2020 - 16:51
8.10.2020 - 16:51 դիտում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է հոկտեմբերի 8-ին ժամը 18:00-ից հրադադարի հաստատման մասին լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը:

«Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում»,-  տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ