Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տեղեկությունը

26.11.2022 - 15:00 դիտում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ