Արայիկ Հարությունյանը ստորագրել է ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր

Աննա Կոստանյան 18.12.2020 - 15:37
18.12.2020 - 15:37 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին:

Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) պետական նախարար.

2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն.

3) առողջապահության նախարարություն.

4) արդարադատության նախարարություն.

5) արտաքին գործերի նախարարություն.

6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն.

7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

8) պաշտպանության նախարարություն.

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

10) քաղաքաշինության նախարարություն.

11) ֆինանսների նախարարություն:

Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։

Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝

1) ազգային անվտանգության ծառայություն.

2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.

3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.

4) ոստիկանություն.

5) պետական եկամուտների կոմիտե:

ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ