Արցախի նախագահը հայտնել է ՊԲ-ն պատերազմի փորձ ունեցող քաղաքացիներով համալրելու մասին

Հրաչ Սահակյան 13.10.2020 - 21:00
13.10.2020 - 21:00 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ այցելել է Ասկերանի շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Հարությունյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցել է Հարությունյանին, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:

«Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:  Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»,- գրել է Հարությունյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ