Արցախի զինված կազմավորումները հանձնել են շուրջ 667 հազար միավոր զինամթերք. ՌԴ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 27.09.2023 - 22:16
27.09.2023 - 22:16 դիտում

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ակնայով Արցախի խաղաղ բնակչության համար մարդասիրական բեռների առաքումը։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 44 տոննա պարենամթերք և դեղորայք։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

« Արցախի զինված կազմավորումների կողմից հանձնվել է 9 միավոր զրահատեխնիկա, 13 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 5 միավոր ՀՕՊ միջոցներ, 40 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ականանետեր, ավելի քան 4,3 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ, շուրջ 667 հազար միավոր զինամթերք»,– նշված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում է 522 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 293 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ