Արցախի բնակիչը, որը հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է․ ԱՀ ՄԻՊ

15.01.2022 - 21:13 դիտում
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ 1953թ. ծնված Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին։ Հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք՝  հունվարի 14-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ