Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում ականի վրա ադրբեջանցիներ են պայթել

Աստղիկ Խաչատրյան 28.04.2023 - 22:15
28.04.2023 - 22:15 դիտում

Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան շրջանում (Մարտակերտի և Շահումյանի մի մասը), որն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, երեք ադրբեջանցիներ են պայթել ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալությանը։
Նշվում է, որ հակատանկային ականի պայթյունից մահացել են Նադիր Յուսիֆովը, Սախավաթ Գեզալովը և Ֆարիդ Սադիևը, որոնք համագործակցում էին «RPS Energy Ltd» ընկերության հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ