Արցախից տեղահանված 9,082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում

Աննա Կոստանյան 9.10.2023 - 16:24
9.10.2023 - 16:24 դիտում

Հոկտեմբերի 9-ի դրությամբ ԼՂ-ից տեղափոխված 278 բուժառու շարունակում վերականգել առողջությունը ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում։

Այս մասին «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Վերջինս հստակեցրեց, որ բուժառուներից 95-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ին՝ ծայրահեղ ծանր, իսկ միջին ծանրության հիվանդներ ունենք երեխաների շրջանում, նրանցից 7-ը շարունակում է բուժումը։

Անդրադառնալով կրթական ոլորտին՝ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 9,082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ