Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները ԱՀ կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն 50%-ի չափով

Աննա Կոստանյան 18.01.2022 - 16:04
18.01.2022 - 16:04 դիտում
Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսանող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները ԱՀ կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն 50%-ի չափով։ Հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։
Ծրագրից օգտվելու նպատակով անհրաժեշտ է Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի և Շուշիի գրասենյակներ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.⤵️
🔺անձնագրի պատճեն,
🔺տեղեկանք ուսման վարձի չափի մասին ` ըստ կիսամյակների,
🔺տեղեկանք քննաշրջանի արդյունքների մասին (քննաշրջանի ավարտից հետո):
📍Շահառուներին հորդորում ենք հնարավորինս շուտ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ