Արտավազ գյուղի տներից մեկը ձնհալի հետևանքով ջրալցվել է. օգնության են հասել փրկարարները

Աննա Կոստանյան 11.04.2022 - 10:24
11.04.2022 - 10:24 դիտում

Ապրիլի 10-ին, ժամը 18:02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնհալի հետևանքով ջրալցվել է Արտավազ գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի նկուղը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հրշեջ պոմպի և հիդրոէլևատորի միջոցով նկուղից (մոտ 60 քմ) հեռացրել են մոտ 50 տոննա ջուր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ