Արտաշատ-Երևան ճանապարհին մեքենա է այրվել (լուսանկարներ)

25.05.2024 - 15:22 դիտում

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ մայիսի 25-ին՝ ժամը 12:38-ին․ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին, մարվել՝ 12:50-ին: Այրվել է ավտոմեքենան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ