Արտահերթ ընտրությունները ԱԺ ճեպազրույցների առանցքում

Գոհար Ստեփանյան 26.03.2021 - 16:41
26.03.2021 - 16:41 դիտում

Այսօր Աժ- ում տեղի ունեցած ճեպազրույցների թեման արտահերթ ընտրություններն էին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

Նա ընդգծեց, որ փոփոխությունների նախագիծը դրվել է շրջանառության մեջ, նաեւ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, հիմա ակտիվ քննարկումների մեջ են միջազգային կառույցների, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ կարծում է, որ խաղի կանոնները պրոցեսի ընթացքում փոխել չի կարելի, ինչքան էլ ընտրակարգի փոփոխությամբ գործընթացը պարզեցվի կամ հեշտացվի:

«Բարգավաճ Հայաստանը» առաջիկա արտահերթ խորհրդականական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ