Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ երեք վիրավոր զինվորների վիրահատությունները հաջող են անցել

Աստղիկ Խաչատրյան 15.10.2021 - 07:34
15.10.2021 - 07:34 դիտում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ քիչ առաջ է վերադարձել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու Հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել:

«Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»,- Ֆեյսբուքի էջում գրել է Բեգլարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ