Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր

Հրաչ Սահակյան 14.11.2020 - 22:54
14.11.2020 - 22:54 դիտում

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր: Բեգլարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ:

Այս տեսանյութով մեկնարկում է նոր ֆլեշմոբ, և առաջարկում եմ, որ բոլոր տուն վերադարձողները տարբեր տեսանյութերով ու լուսանկարներով ներկայացնեն իրենց վերադարձը»,- գրել է Բեգլարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ