Արոնյանը պարտվել է Կարլսենին Magnus Carlsen Invitational փլեյ-օֆֆի մեկնարկային տուրերում

Գոհար Ստեփանյան 17.03.2021 - 10:21
17.03.2021 - 10:21 դիտում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆում:

Մրցումային առաջին օրը Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Արագ շախմատի առաջին երկու պարտիաներում հաղթեց Կարլսենը, իսկ երրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Մարտի 17-ին գրոսմայստերները կանցկացնեն 3-4 պարտիա:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 220 հազար ԱՄՆ դոլար:

Նա դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ