Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Գոհար Ստեփանյան 25.09.2020 - 11:48
25.09.2020 - 11:48 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»:

Մինչ այս Փամբուխչյանն ընդգրկված էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կազմում և գործադիր է տեղափոխվում՝ վայր դնելով պատգամավորական մանդատը: Արմեն Փամբուխչյանը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել էր սեպտեմբերի 17-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ