Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ

Աստղիկ Խաչատրյան 23.08.2021 - 11:27
23.08.2021 - 11:27 դիտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:

«1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը:

Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է:

Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը»,- ասված է նախագահի ուղերձում:

🇦🇲 Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն…

Опубликовано ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia Понедельник, 23 августа 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ