Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին

Աստղիկ Խաչատրյան 15.07.2021 - 11:38
15.07.2021 - 11:38 դիտում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումի անձնական ավանդը Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխգործակցության զարգացման գործում:

«Համոզված եմ, որ փոխվստահության վրա խարսխված մեր երկրների բարձր մակարդակի հարաբերությունները համատեղ ջանքերով հետագայում ավելի կընդլայնվեն և կխորանան՝ ներառելով հեռանկարային համագործակցության նոր ծրագրեր»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ