Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Հրաչ Սահակյան 27.01.2021 - 12:42
27.01.2021 - 12:42 դիտում

Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ղուլարյանն արդեն բավականին երկար ժամանակ կատարում է կոմիտեի նախագահի պարտականությունները և նրան մաղթեց հաջողություններ:

Իր հերթին Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ կոմիտեի աշխատակազմի և մասնագիտական հանրության հետ համագործակցությամբ կիրականացնեն բոլոր այն խնդիրները, որոնք կդրվեն կոմիտեի առաջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ