Արմեն Գրիգորյանն ու Ստեֆան Մարկիզիոնը քննարկել են հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր

Աստղիկ Խաչատրյան 19.06.2024 - 20:07
19.06.2024 - 20:07 դիտում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Գաբրիել Ատտալի դիվանագիտական ​​խորհրդական Ստեֆան Մարկիզիոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ համագործակցության բազմոլորտ օրակարգը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին և դրանց հեռանկարներին:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումների շուրջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ