Արմեն Գրիգորյանի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել

Աննա Կոստանյան 26.01.2023 - 15:52
26.01.2023 - 15:52 դիտում

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, հայտնում է shamshyan.com-ը։

Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, սակայն վթարի մեջ մեղադրում են միմյանց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկռում և սպասարկում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ