Արմեն Գրիգորյանը Ջոֆրի ֆան Լեուվենի և Էրիկա Սխաուտենի հետ քննարկել է ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում

Անի Հովհաննիսյան 10.11.2022 - 21:32
10.11.2022 - 21:32 դիտում

Նոյեմբերի 10-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը ներկայացրել է, մի կողմից, տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, մյուս կողմից՝ այդ ճանապարհին առկա անվտանգային մարտահրավերները: Զրուցակցները երկուստեք կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունն առավել զարգացնելու նպատակադրության վերաբերյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ