«Արմենիա» ավիաընկերությունը Գյումրուց Մոսկվա և Թբիլիսի ուղղություններով չվերթներ կիրականացնի

Աստղիկ Խաչատրյան 18.04.2021 - 09:53
18.04.2021 - 09:53 դիտում

«Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթներ է մեկնարկել։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնում են, որ դրանք մինչև մայիսի 5-ը կիրականացվեն շաբաթական մեկ, իսկ մայիսի 5-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ