Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան

Հրաչ Սահակյան 27.01.2021 - 21:20
27.01.2021 - 21:20 դիտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Այս մասին հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա Շաքարյանին նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- ասված է հրամանագրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ