Փաթեթում առկա է եղել սպիտակ, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.17 գրամ քաշով բյուրեղանման զանգված:
Ապրիլի 18-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնարկի բուժմասի մուտքի հարակից տարածքը:
Արդյունքում՝ աղբամանի տակից հայտնաբերել են կապույտ, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 0.37 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, բյուրեղանման զանգված:
Ապրիլի 18-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություն հիմնարկի հիվանդասենյակներից մեկում, որտեղ տեղադրված կավե, ինքնաշեն եկեղեցու մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման լար, երեք հատ 2մլ և երկու հատ 12մլ տարողությամբ ներարկիչներ, ինչպես նաև ներարկիչի 2 ասեղ:
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: