«Արմավիր» ՔԿՀ-ում հեռուստացույցի մեջ հայտնաբերել են բջջային հեռախոսներ

Աննա Կոստանյան 18.11.2025 - 14:45
18.11.2025 - 14:45 դիտում

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը։ Ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս և 2 բաժանորդային քարտ։

Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝   200․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։ Iravaban.net-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայությունից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ