Արմավիրում մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել

Աննա Կոստանյան 15.09.2023 - 17:25
15.09.2023 - 17:25 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների պատերի և հատակի մակերևույթները չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, չեն կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը.

– սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով:

Մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ