Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում պահանջում են տնօրենի հրաժարականը

Աննա Կոստանյան 21.10.2022 - 14:15
21.10.2022 - 14:15 դիտում

Ֆեյսբուքյան օգտատեր Անժելա Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել և կից գրառման միջոցով տեղեկացրել է, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում պահանջում են տնօրենի հրաժարականը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կրքերը չեն հանդարտվում… Տնօրենը աշխատանքի է եկել ոստիկանների ուղեկցությամբ։ 16 մանկավարժներ ստացել են խիստ նկատողություն։ Ուսանողները և դասախոսական կազմը պահանջում են տնօրենի հրաժարականը»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ