Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքն ընտրում է համայնքի ղեկավար

20.10.2024 - 10:58 դիտում

Այսօր Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:

Ֆերիկ համայնքի ընտրողների թիվը 263 է։

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 1 տեղամաս: Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել է ընտրությունների համար ձևավորված ընտրական տեղամասը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։

Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ