Արման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

29.03.2022 - 22:19 դիտում

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 70 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Անդրեասյանը ուժերը չափեց վրացի ըմբիշ Զուրաբի Յակոբաշվիլիի հետ, սակայն հավասար պայքարում, 2-1 հաշվով պարտվեց:

Հիշեցնենք, որ նախքան այդ՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել նաև 57 կգ քաշային կարգում ազատ ոճային ըմբիշ Մանվել Խնձրցյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ