Արձանագրված խախտումներից ամենաշատը մսի վրա դրոշմակնիքի բացակայությունն է. ՍԱՏՄ

Աննա Կոստանյան 22.12.2023 - 15:53
22.12.2023 - 15:53 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Ամանորյա տոներին ընդառաջ իրացման ցանցում սկսած վերահսկողությունը մսի սպանդանոցային ծագման նկատմամբ արձանագրել է հետևյալ խախտումները. մսի վրա չի եղել դրոշմակնիք (55 %), բացակայել է անասնաբուժական 5-րդ ձևը (33 %), բացակայել է տեղեկատվական թերթիկը (12 %)։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Թույլ տրված խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, միսն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևը չունեցող մսեղիքը նաև ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:

Միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)»,- նշված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ