Մեր օրերում ի՞նչ հնարավորություններ ու մարտահրավերներ է ստեղծում արհեստական բանականությունը։ Global Future Summit-ի շրջանակներում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում կայացավ պանելային քննարկում՝ «Արհեստական բանականությունը տնտեսության մեջ․ ռիսկեր և հնարավորություններ» թեմայով։ Բանախոսներն էին ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ՀՊՏՀ ԳՄ տնօրեն Կարեն Պետրոսյանը, «Իննովենթ»-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Սահակյանը և «Լուսին թեքնոլոջիս» ՏՏ զարգացման կենտրոնի համահիմնադիր Վարազդատ Ավետիսյանը։ Կարեն Պետրոսյանի խոսքով, ԱԲ հետ առնչվելը անխուսափելի է այսօր բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ կրթության։