Արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնը կվերազինվի անհրաժեշտ սարքավորումներով

Աստղիկ Խաչատրյան 17.04.2025 - 21:25
17.04.2025 - 21:25 դիտում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 837,000 հազար դրամ հատկացնել Արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնը անհրաժեշտ սարքավորումներով վերազինելու համար: Արդյունքում՝ կապահովվի գերհամակարգչի բնականոն աշխատանքը:

Հիմնավորման համաձայն՝ արհեստական բանականության ոլորտում ավելի մրցունակ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար ձեռք է բերվել գերհամակարգիչ, որի տեղակայումը նախատեսված է ԵՊՀ-ում հատկացված տարածքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ