Արթուր Վանեցյանը հյուրընկալվել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Լուսանկար)

Հրաչ Սահակյան 7.12.2020 - 22:19
7.12.2020 - 22:19 դիտում

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ բարձրաստիճան հոգևորականն այսօր ընդունել է քաղաքական գործչին:

Հիշեցնենք, որ այսօր Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրաժարվել էր Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

Հոգևորականն իր այդ որոշումը բացատրել էր հետևյալ կերպ.

«Նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի: Իր ներկայությունն ինձ համար ցանկալի չէ, տհաճ է: Ես չեմ ուզել իր ներկայությամբ հոգեհանգստյան կարգ կատարել, և դա ցանկացած հոգևորականի իրավունքն է»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ