Արթուր Վանեցյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վերցնելու մասին

Աննա Կոստանյան 23.06.2021 - 12:54
23.06.2021 - 12:54 դիտում

Ընտրությունների արդյունքները սպասելի չէին, բայց ունենք այն՝ ինչ ունենք, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորած «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա ասաց, որ ոչ միայն վերահաշվարկի գործընթաց են սկսելու, այլև առհասարակ բոլոր խնդիրներին տրվելու է ընթացք:

«Եթե որոշում կայացնենք, որ մենք վերցնում ենք մանդատները, միանշանակ իմ թիմին մենակ չեմ թողնի, գնալու ենք խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում: Ցավոք, մանդատ չվերցնելը ոչ մի իրավական հիմք չունի, եթե մենք չվերցնենք մանդատ, միևնույն է, խորհրդարանը կաշխատի»,- նշեց Վանեցյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ